Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գործված է մետաքսյա սպիտակ թելով, շրջանաձև է, եզրերը կտրտված են: Կենտրոնում հավերժության նշանն է, շուրջը՝ եռաթերթ տերևանախշերից կազմված գոտիների չորս շարք է: Սրան հաջորդում է սյունիկներից կազմված զարդագոտի, որից հետո խիտ հյուսքով իրար միացած ալիքաձև պատկերներից կազմված զարդագոտի է, վերջինիս էլ հետևում է եռաթերթ տերևանախշերով երկշարք գոտի: Տրամագիծ (սմ)՝  24 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/34 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085