Տեսարան ‹‹Դավիթ Բեկ›› ներկայացումից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է տեսարան ‹‹Դավիթ Բեկ›› ներկայացումից: Կենտրոնում ներկայացման երեք հերոսներն են: Ձախից երկուսը հագել են զինվորական համազգեստ՝ մետաղյա ցանցկեն հագուստ, սրածայր գլխարկ, սաղավարտ և զենքեր: Ձախ կողմում նստած զինվորի դերում հանդես է գալիս Հ. Ներսիսյանը, նրա կողքին կանգնածի դերում՝ Դ. Մալյանը: Վերջիններիս դիմաց նստած է կաթոլիկ քահանան, որի առջև, սեղանի վրա դրված են գրքեր, փետուր, սկահակ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.2 Բարձրություն (սմ)՝  8.3 Նվիրատու՝  Լ. և Գ. Ազարյաններ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3993/7 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-200