տետր 3-րդ -«Ղարս»

տետր 3-րդ -«Ղարս»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հուշագրություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆորզացին հաջորդող էջին`«փորձեմ գրել հուշերս փոքրիկ պատմվածքների վերածած: Գուցե մի բան դուրս բերեմ. գրելիս հուզվում եմ - չեմ մոգոնում, որ անտարբեր շարադրեմ գրածներիս մեջ ոչ մի հնարած -ամբողջը կյանքում անցածս ուղու պատմւթյունն է 18.09.1970թ.Երեւան» ստորագրություն»-էջի լայնքով հուշագրի տողերն են: Ստվարաթղթե կազմին, ֆորզացին հեղինակի մանուշակագույն թանաքով , հայերեն եւ ռուսերեն նշումներն են , խոհեր, ասույթներ: Հուշ-տողերում երբեմն-երբեմն ակնարկում, ներկայացնում է Ե. Չարենց մարդւն, հատկապես 50-րդ էջից սկսած: 6-րդ էջից գրել է տետրի տողերի լայնքով` ներքեւից, կողակարի մոտից: Հուշերում հեղինակը ներկայացնում է իր մտորւմները, վերաբերմունքը կյանքի, մարդկային հարաբերություններին , այս կամ այն խնդրին, գրական գործիչներից Հր. Թամրազյանին, Ալմաստ Զաքարյանին, եւ այլոց: Կազմին, առջեւի եւ ետեւի ֆորզացներին, առջեւի ֆորզացին հաջորդող եւ 54 թվագրած էջերին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Կարինե Քոթանճյան Նյութը՝  ընդհանուր տետր վանդակ. թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7149