Տիգրան Չուխաջյանի դիմաքանդակը, 1946, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կիսանդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու դիմաքանդակ` կրծքավանդակի հատվածով, դիմահայաց, գլուխը թեթևակի թեքած դեպի ձախ ուսը, կանոնավոր դիմագծերով, լայն, ուռուցիկ, կնճռոտ ճակատով, թավ հոնքերը` ակոսներով, աչքերն ընդգծված, քիթն ուղիղ` լայն ռունգերով, շրթունքները` հաստ, բեղերը` երկար, ոլորուն, կզակին` փոսիկ, ականջները մազերով կիսածածկված, մազերը հետ սանրած, ալիքավոր, երկար` հասնելով մինչև ծոծրակը, պիջակով, վերնաշապիկը` բարձր օձիքով, փողկապը` ժապավենաձև: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Նյութը՝  Գիպս Չափս՝  75 x 45 x 35 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5671 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ.- 35