Տիկնիկ

Թեմա՝  Խաղային միջոցներ Ենթաթեմա՝  Խաղալիքներ Տեսակ/ժանր՝  Կերպարային Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Հագին կրում է կարմիր թավշից կարված և գունավոր զարդ-հուլունքներով նախշված, առջևում պարսկական 2 դրամներով և սպիտակ կոճակներով գոգնոց, որի կապերը հետևից բերված են առջև և երևում են գունավոր թելափնջերը, կարմիր ֆոնով վառ ծաղիկներով ատլասյա կտորից միթան, թեզանիքների և քղանցքի վրա կան կապույտ գույնի երիզ ու սպիտակ ժանյակ, միթանի և գոգնոցի եզրերը կանաչ ատլասից են: Այսպիսի տարազ օգտագործել են Իրանի Փերիա գավառի Հադաս գյուղում: Չափս՝  55 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  432