Տուփ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե տուփը շագանակագույն է, որի մեջ պահվել են կոմպոզիտորի վերնաշապիկի թիթեռնիկն (бабочка) ու օձիքը, ինչպես նաև բեմական հագուստի (фрак) ճարմանդները: Տուփի առջևի հատվածը կլորավուն է, ամբողջ մակերևույթը պատված է բաց շագանակագույն կաշվով: Կափարիչը նույնպես բաց շագանակագույն կաշվից է և ունի կաշվե ամրակ: Կափարիչի բռնակը պատրաստված է ձեռագործ լարից: Տուփի ետևի մասում կա կաշվե հանգույց, որի ծայրը պատռված է: Ամրացման լեզվակը բացակայում է: Կափարիչի կողային շրջանակը աջ կողմում ջարդված է, ունի քանդված կար: Տուփի ներսի հատվածը ստվարաթղթից է՝ պատված կանաչ գույնի մետաքսե կտորով: Տուփի ներսում՝ մեջտեղի հատվածում կա կլորավուն ներդիր ստվարաթղթից, վրան մետաքսե կտորով: Տուփը բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Նյութը՝  կաշի, պղինձ, ստվարաթուղթ, մետաքս Չափս՝  18x18x75 սմ Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  203 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 128