Տուփ՝ «Գայանե» բալետի ձայնապնակների

Տուփ՝ «Գայանե» բալետի ձայնապնակների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ժապավենի պահպանման տուփ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձայնագրել է բրիտանական «Կարմիր փոկ» ռադիոկորպորացիան: Տուփի ներսի ձախ անկյունում կա Լ.Ճգնավորյանի ընծայագիրը՝ Ա.Խուդոյանին. «Սիրելի Ադիկին և Խուդոյան ընտանիքին՝ լավագույն ցանկություններով. Լ.Ճգնավորյան, 1977թ. Լոնդոն», իսկ ներքևում՝ Ա.Խուդոյանի ընծայագիրը՝ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանին. «Մեծ գոհունակությամբ և պարտավորվածության զգացումով նվիրում եմ մեծագույն կոմպոզիտոր, հանճարեղ Արամ Խաչատրյանի սուրբ թանգարանին. 18.01.81թ. ք. Երևան»: Ընծայագրերը հայերեն են: Արտադրողի անվանումը՝  «Կարմիր փոկ» ռադիոկորպորացիան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն (Մեծ Բրիտանիա) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977թ. Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Նվիրատու՝  Ա. Խուդոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1071/3 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-546/3