Տուփ հարդարանքի ներկերի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփը գնդաձև է, առանձնացող կափարիչով: Իրանի և կափարիչի արտաքին մակերեսին դրվագված են հավասարաչափ դասավորված ուղղահայաց և ալիքաձև գծերից կազմված զարդագոտիներ: Կափարիչի մակերեսի կենտրոնում դրվագված են ընդգծված ծաղկաթերթիկներից կազմված կրկնակի շրջանակներ: Այսպիսի տուփերում պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքն ու մարմնի որոշ մասեր զարդանախշելու համար: Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  14,8 գ Տրամագիծ (սմ)՝  4 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-88