Տպագրական մեքենա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Գրելու-ընթերցելու, տպագրելու պարագաներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Գրամեքենա Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Տպագրական մեխանիկական մեքենա՝ ձեռքով աշխատող, հայկական տպատառերով և ուղղագրական նշաններով, ժապավենի երկու սկավառակով և ժապավենով: Ներքևի մասում՝ տակից 4 հենման տեղով: Կմախքի ներքևի դիմացի մասը ջարդված է և նորից ամրացված: Դիմացի մասի սև հարթ ֆոնի վրա կա դեղնավուն նշան և հազիվ նշմարվող /երևի ջնջած/ ,,Լենինգրադ՛՛ /ռուսերեն/ անվանումը: Մեքենան ունի տառերի և նշանների 45 փոքր, կլոր ստեղներ, 3 հատ՝ այլ գործողությունների համար ստեղներ /կլոր/ և երկու երկարավուն՝ /կարճ և երկար/ այլ գործողություններ անող ստեղներ: Մեքենան աշխատող է, բայց աշխատանքի պրոցեսում ունի որոշակի թերություններ: Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Չափս՝  50սմ x 20սմ x 35սմ Նվիրատու՝  Հ.Ստեփանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1425 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 267