Ցիլինդր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ցիլինդր՝ հատուկ արկղիկով- բարձր, սև թավշապատ մակերեսով, վրան կապված է սև մետաքսյա ժապավեն: Ներսի կողմից սպիտակ աստառի վրա դաջված է ֆիրմայի կնիքը: Տուփը դարչնագույն կաշվից է, ներսի կողմից պատված է մանուշակագույն թավշով: Պատկանել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանին: Թանգարանին նվիրել է ճարտարապետի որդին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Մետաքս, թավիշ, ստվարաթուղթ, կաշի Չափս՝  25 x 30 սմ Բարձրություն (սմ)՝  15 սմ Նվիրատու՝  Գ. Թամանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3172-2 ա,բ