Ցլամարտ Իսպանիայում. Հանդիսատես

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երկու շարքով նստած և կանգնած հանդիսատեսի խումբ: Ստորին աջ հատվածում, չորս հոգուց կազմված, շարքով նստած հանդիսատեսի խումբ՝ մինչ կրծքավանդակը հատվածով, անորոշ դիմագծերով: Նրանց գլխավերևում՝ շարքի եզրապատից այն կողմ, շարքով նստած հանդիսատեսի ավելի մեծ խումբ՝ բաղկացած յոթ հոգուց: Վերջիններիս թիկունքում՝չորս հոգով խմբված, կանգնած մարդկանց պատկեր: Երկու շարքով նստած մարդկանցից դեպի ձախ, պատկերված է եզրապատին նստած երիտասարդ տղայի ֆիգուր: Նրա թիկունքում՝ դիմահայաց կանգնած երեք կնոջ ֆիգուր, մինչ ծնկները հատվածով, նույնպես ընդհանրացված դիմագծերով: Հեղինակ՝  Ժանսեմ /Հովհաննես Միրիջանի Սեմերջյան/ (1920-2013) Նյութը՝  վիմագրություն Չափս՝  38,5*54 (50*60) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-87/1