Փարչ /կուլա/

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Ջրաման Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քիչ ուռուցիկ իրանը նստած է դեպի դուրս բացվող նստուկին:Վիզը՝ դեպի վերև դուրս բացվող բերանով,իրանին միացած է երկուռուցիկ շրջագծերով:Շուրթը՝ անհարթ է,ծռմռված:Բերանամասից երկու գամակապերով ամրացած է նիստավոր,ձևավոր կանթը:Այն վար իջնող հատվածով ձուլված է իրանին,մինչև նստուկ՝ մեկ գամակապով:Կանաչավուն է,անհարթ,ծեծված իրանով:Ներսից,դրսից յուղապատ է:Ամբողջական,քիչ մաշված: Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ գ.Լանջաղբյուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նվիրատու՝  Մարինա Հակոբյան Տրամագիծ (սմ)՝  բեր.՝9 հատ՝ 11 Բարձրություն (սմ)՝  16,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3828 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2533