Փափուկ աթոռ (пуфик)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Աթոռ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Փափուկ կլորավուն աթոռը Ա.Խաչատրյանի ննջասենյակի կահույքի հավաքածուից է : Փայտե մասն ունի ընկուզենու գույն և ծածկված է սպիրտային լաքով: Աթոռի վերին հատվածում տեղադրված են զսպանակներ, որոնց վրա ամրացված է գծավոր գործվածք: Աթոռի կողային մակերևույթը ունի հինգ բաժանում: Աթոռի վերին մակերևույթի մեջտեղի հատվածում կա սեղմող կոճակ: Աթոռի բոլոր չորս ոտքերը ամուր տեսակի փայտից են, կլորավուն, ունեն կոնաձև տեսք: Ոտքերի վրա փորագրված են թերթիկների ձև ունեցող նախշեր: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից: Բարձրություն (սմ)՝  34, Աթոռի ոտքեր՝ 12,5 Նյութը՝  Փայտ, ընկույզի գույն, բամբակ, գործվածք Արտադրողի անվանումը՝  Ռիգայի կահույքի արտադրամաս, սերիական արտադրություն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռիգա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Տրամագիծ (սմ)՝  40 Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  122 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 108