Փոքրիկ Ռոքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LA PETITE ROQUE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, բաց շագանակագույն: Գրքի կազմի վերին հատվածը բացակայում է /կրծողի հետքեր/: Ավելի ներքև հեղինակի անուն, ազգանունն է, ավելի ներքև մեծ, սև, թավ տառերով գրքի վերնագիրը: Կենտրոնում՝ քառակուսի շրջանակի մեջ թավ անտառ է՝ ծառեր, թփեր, խոտեր, ուր երևում է երիտասարդ, մերկ, երկար մազերով երիտասարդ աղջնակի մարմինը: Շապիկի ներքևում հրատարակչության անվանումն է և հասցեն: Ֆորզացը դատարկ է: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է: Շրջերեսին էջին նույն հեղինակի թողարկված գրքերի ցանկն է: Տիտղոսաթերթին գրքի վերնագիրն է, մատենաշարի խորհրդանշանը, հասցեն: Վերջին էջում նույն հրատարակչության թողարկած գրքերի ցանկն է: Հետևի շապիկի կենտրոնում՝ սև գույնով նկարված է գեր, բավական տարիքով, լայնեզր գլխարկով տղամարդ: Հեղինակ՝  Մոպասան Գի դը Էջ՝  61 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  17x23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6615