Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Քամանչա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ,գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ամբողջական փայտից, ուռուցիկ է, սրածայր մասի մոտ ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Կաշվե թաղանթի շուրջ սադափով զարդանախշված եզրագոտի է: Երկար կոթն ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Կոթի վրա կա արհեստական սադափե եզրագոտի, որը ավարտվում է սուր ծայրով: Նվագարանի ամբողջ երկանքով՝ հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից:
Լայնություն (սմ)՝ 15Երկարություն (սմ)՝ 57Տրամագիծ (սմ)՝ 19Բարձրություն (սմ)՝ 45Նյութը՝ փայտ, մետաղ լարեր, սադափ,կաշի,Ստեղծման/Արտադրման վայրը՝ 1Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8206
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-181