Քամանչա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քամանչա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկանում է աղեղային նվագարանների թվին: Ունի հենակ,գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ր հորթի ոսկրից, ուռուցիկ է, սրածայր մասի մոտ ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Կաշվե թաղանթի շուրջ զարդանախշված եզրագոտի է: Երկար կոթն ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Կոթի վրա կա արհեստական սադափե եզրագոտի, որն ավարտվում է սուր ծայրով: Նվագարանի ամբողջ երկայնքով՝ հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից: Երկարություն (սմ)՝  93 Նյութը՝  փայտ, մետաղ,կաշի,ոկոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նվիրատու՝  Արսեն և Սուրեն Փուշմանյաններ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/24 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174