Քամանչա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քամանչա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ, գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը ունի ուղղանկյուն արկղի ձև : Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Երկար կոթն ավարտվում է կլորավուն ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Նվագարանի ամբողջ երկանքով հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Գործիքը զարդանախշված է փորագրված շրջանակների մեջ առնված ծաղիկներով: Վարպետ՝  Հովհաննես Չադրջյան Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  70 Նյութը՝  Փայտ, կաշի մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/44 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174