Քայլող կինը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նկարի կենտրոնում ամբողջ հասակով պատկերված է արևելյան (ֆելլահյան) մի կին: Նա քայլում է դեպի ձախ, աջ ոտքը առջև դրած: Կինը ոտաբոբիկ է, ուսերի մակարդակին բարձրացրած ձախ ձեռքին բռնել է սկուտեղ, որի վրա բրգաձև զանգված է երևում: Կնոջ շրջազգեստն ու գլխաշորը նկարված են մեկ ընդհանուր կապույտ գույնով, իսկ դեմքը` կիսադեմ, սրաքիթ, ձեռքն ու ոտքերը նկարված են ընդհանուր մուգ կարմրավուն գույնով: Ավազոտ գետինը, որը հատվում է կապույտ ստվերներով նկարված է մեկ ընդհանուր բաց նարնջագույնով: Պատկերի երկրորդ պլանում կանաչ լայն տերևներով թուփ, ակոսված մուգ կանաչ վրձնաբծերով: Հետին պլանը վառ դեղին է: Պատկերը ամբողջացած է չորս հիմնական՝ կապույտ, նարնջագույն, կանաչ և դեղին հարթ քսված գունածավալներով: Ստորագրությունը՝ աջ ներքևի անկյունում: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  69 х 51,2 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-221 /Ժ-119