Քանդակ « Անկախություն»

Քանդակ « Անկախություն»

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Հարդարման զարդամասեր (գիպս, փայտ, մետաղ, ապակի) Թանգարան՝  Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հուշասյունը նվեր է Հենրիկ Խաչատրյանից:Առյուծի 4 թաթերին հենված շրջանաձև պատվանդանին բարձրացված է հուշասյան մանրակերտ է, որն ավարտվում է թևերը բացած արծվի քանդակով: Արծիվը ճանկերով ամուր պահել է խաչված 2 սրեր` վրան ամրացված ՀՀ դրոշը և զինանշանը: Սյան կենտրում դափնեպսակով շրջանակված ռելիեֆ է Սպարապետի դիմաքանդակով և « Վազգեն Սարգսյան» մակագրությամբ: Նյութը՝  բրոնզ, էմալ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  իրային