Քանդակ՝ կնոջ կիսանդրի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կիսանդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փայլուն կարմրավուն մակերես ունի: Երկարավուն դեմքն ունի դժգոհ արտահայտություն, հայացքը ուղղված է դեպի ներքև, քիթը լայն է, շուրթերը՝ հաստ: Մազերը ամուր հավաքված են և ամրացված ծոծրակի վրա եռահարկ շերտով: Գլխին ամրացված է գլխազարդ՝ ճակատի մասում թագաձև, գագաթի վրա տափակ կլորավուն զարդերով. գլխազարդի կապիչները հասնում են մինչև ուսերը: Կինն ունի կլոր ու խոշոր ստինքներ: Կրծքին ամրացված է մանյակ, որը հասնում է մինչև ստինքների սկիզբը: Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  34 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4790/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-8