Քանդակ՝ տղամարդու կիսանդրի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կիսանդրի Բնօրինակի անվանում՝  «Ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրավուն փայլուն մակերեսով: Երկարավուն դեմքն ունի խաղաղ արտահայտություն, ճակատը և այտերը լայն են, ուռուցիկ, երկարավուն աչքերը կիսախուփ են, շուրթերը՝ լայն, դուրս ցցված, քիթը լայն է ու սրածայր, մազերը՝ կարճ կտրած, քանդակված փորագիր զիգզագներով, գագաթի մասում սանրվածքը ճակատից բավականին բարձր է: Վիզը երկար է, լայն: Թիկունքը համարյա հարթ է, կրճքավանդակը՝ ուռուցիկ, թևերը արտահայտված չեն: Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4790/1 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-8