Քառակուսի սեղան դարկաով և ճենապակե ներդիրներով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քառանկայուն սեղանակծածկ է, ուղղանկյուն, սեղանի օվալաձև անկյուններում ելուստներ են ճենապակյա ոտքերի համար: Ճենապակյա ներդիրները, պսակաձև հյուսվածքի տեսքով ամրացված են մետաղական շրջանակով: Ներդիրները ունեն ճիշտ օվալի ձև: Թիթեղի արտաքին ծայրով անցնում է լայն, կապույտ, լազուրե գիծ՝ կիսաջնջված ոճավորված դափնե պսակների տեսքով: Կենտրոնում, սպիտակ ֆոնի վրա, պատկեված են տարբեր գույների ծաղիկներից և բույսերից բաղկացած ծաղկեփունջ, որը ծայրերին ունի մանր ծաղկեպսակ, իսկ կենտրոնում չորս ծաղիկ է խոշոր ծաղկեպսակի ձևով՝ սպիտակ, վառ վարդագույն վարդեր, կարմիր, նարջագույն որոնք հիշեցնում են երիցուկի ծաղիկներ, խոշոր ծաղկաթերթերով և դեղին ծաղկեպսակով: Սեղանածածկի վերին հատվածը ամրացված է բարձր պատվանդանի վրա, որը կրկնում է վերևի հատվածը և հատած է ներքևի հատվածում: Վերևի հատվածը պահում են չորս բարձր քառակուսի ոտիկներ, որոնք ամրացված են պատվանդանին: Ունի բարձր թմբուկ և հատած սեղանակերպ քառանիստ կոն: Ներքևում ոտիկները ամրացված են իրար մեջ երկու խաչվող քառանիստ բարակ ձողերով: Ամրացման տեղերից ներքև ոտքերը ստանում են բարձր հատած քառանիստ կոնի տեսք, որը գնալով նեղանում է և ստանում է թմբկաձևություն փոքր անիվների վրա: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ քառորդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-245