Քիսա

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Քսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մետաքսյա կտորից, որը ծածկված է առանձին գործած ասեղնագործությամբ։ Այն ունի 5 շարք, որոնց զարդանախշերը տարբեր են։ Ներքևի առաջին շարքում պատկերված են քառաթերթ ծաղկանախշեր։ Հաջորդ շարքում երևում են փնջաձև ասեղնագործ կապեր, որոնց արանքում շեղանկյուններ են՝ մեծ ու փոքր։ Երրորդ շարքում միմյանց են հաջորդում քառաթերթ ծաղկանախշերը և շեղանկյուն նախշերը։ Չորրորդում միմյանց զուգահեռ ուղիղ գծեր են։ Վերջինում՝ շեղնակյուն նախշեր, կենտրոնում խաչվող գծերով։ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  13 Նյութը՝  մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  1975թ. Զանգեզուրի գիտարշավ՝ Աստղիկ Իսրաելյան Հայտնաբերման ժամանակը՝  04.03.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2739/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1180