Քնար

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քնար Բնօրինակի անվանում՝  Քնար հայկական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանի իրանը մետաղից է, որի վրա կաշի է քաշած, դեկայի կաշին ձգվում է պարանի միջոցով, որոնք անցնում են իրանի տակի մասով: Դեկայի ներքևի մասում փայտե խառակն է, որի վրայով անցնում են լարերը: Լարերը կապվում են մետաղե հենակին, անցնում խառակի վրայով և ձգվում փայտե ականջների միջոցով: Նվագարանի վերևի մասը հիշեցնում է քնար, բայց ձևավոր չէ: Դեկային ամրանում են երկու ուղիղ կողերը և աստիճանաբար լայնանալով ավարտվում են գմբեփաձև գլխիկներով, որոնք իրար են միանում ձևավոր գլխիկով: Վերջինիս կենտրոնում փոքրիկ փայտից քնար է ամրացված: Հեղինակ՝  Գրիգոր Փափազյան Վարպետ՝  Գրիգոր Փափազյան Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  77 Նյութը՝  փայտ, մետաղ,կաշի, Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/57 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174