Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, եզրով, մոխրագույն գործվածք: Կազմի վերին մասում մուգ մոխրագույնով հորիզոնական զարդանախշ է: Կենտրոնում սպիտակ գլխատառերով գրքի անվանումն է, մուգ մոխրագույնով՝ գրքի մնացած տվյալները: Կողին մուգ մոխրագույն նախշազարդ շրջանակ է, որի վերին մասում սպիտակ գլխատառերով դաջված է հեղինակի անունը: Ֆորզացը դատարկ է: Վերին լուսանցքները գեղազարդ: Անվանաթերթին բաց շագանակագույնով ու սևով գրված են գրքի մատենագիտական տվյալները: Գրքում կան թեմատիկ նկարներ և քարտեզներ: Անվանաթերթին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Հ. Մանանդյան Էջ՝  443 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1944թ. Չափս՝  15x22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3178