Քոմոզ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանն ունի տանձաձև, մի քիչ երկարուկ իրան: Լարերը կապված են թավշե կտորին, որն էլ մեկ գամիկով մեխված է իրանի ծայրի հարթ մասին: Լարերը երեքն են, խառակի վրայով անցնում են դեպի երեք ականջներով գլխիկը: Ականջները փայտից են: Լարերը ներսի կողմի կապված են ականջներին ՝ խոր ակոսի մեջ տեղադրվելով: Կոթը աստիճանաբար նեղանում է: Դեկայի վրա մեկ փոքրիկ ռեզոնանսի անցք կա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիրգիզական ՍՍՀ Երկարություն (սմ)՝  86,5 Նվիրատու՝  Կիրգիզիայի կոմպոզիտորների միություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/47 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174