Քունքակախիկ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Քունքակախիկ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քունքազարդը ունի շրջանաձև կառուցվածք: Մի եզրային կողը աղեղնաձև կտրվածք ունի՝ եզրը ջարդած, կողքին փոքրիկ անցք կա: Դրան հանդիպակած մյուս եզրին ուղղանկյուն կտրվածքով անցք կա: Եզրից դեպի ներս քիչ խորության վրա շրջանաձև զարդանախշ է գնում, որը լավ չի երևում պատինայի շերտի պատճառով: Կենտրոնում մի քիչ ուռուցիկ մակերես է, որի վրա արված են 5 ուռուցիկ ելուստներ՝ մեկը կենտրոնում, 4-ը ՝ խաչաձև դրվածքով: Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Կապանի Արծվանիկ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-14-13-րդ դդ. Տրամագիծ (սմ)՝  9,9 Հայտնաբերման ժամանակը՝  1973 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-715 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-227