Քունքակախիկ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Քունքակախիկ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քունքազարդը ունի շրջանաձև կառուցվածք: Մի եզրային կողը աղեղնաձև կտրվածք ունի՝ եզրը ջարդած, կողքին փոքրիկ անցք կա: Դրան հանդիպակած մյուս եզրին ևս անցք կա: Եզրից դեպի ներս քիչ խորության վրա շրջանաձև զարդանախշ է գնում, որը լավ չի երևում պատինայի շերտի և մաշվածության պատճառով: Կենտրոնում մի քիչ ուռուցիկ մակերես է, որի վրա արված է 1 ուռուցիկ ելուստներ: Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Կապանի Տանձավեր գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-14-13-րդ դդ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1366 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-651