Քուրդ երեխաների մի խումբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են ցածրիկ պատի մոտ հավաքված մի խումբ քուրդ երեխաներ: Կենտրոնում հյուսքերով մի աղջիկ է, որը ակորդեոն է նվագում: Աղջիկը հագել է սպիտակ զգեստ, վրայից մուգ գույնի պիջակ: Մյուս երեխաները հավաքվել են նրա շուրջը և ուշադրությամբ լսում են: Բացի երեխաներից աղջկան են լսում նաև մի քանի կին: Կանանցից մեկի գրկին երեխա կա: Հեռվում երևում են սարերը, իսկ ետին պլանում միահարկ տուն է: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ.Փամբ /Ապարանի շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Բարձրություն (սմ)՝  8.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2046/30 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-24