Քսակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Քսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քսակը գործված է մետաքսյա գունավոր բարակ թելով: Հատակը կլորավուն է, և կետնտրոնում ամրացված է մետաքս գունավոր թելերով արված թելափունջ: Վերևում քսակի բերանը բաց է և եզրերը գործված է, արծաթաթելով արված զիգզագաձև ժանյակԵզրի շրջագծով անցկացրած է բալագույն բարակ քող, որի մի ծայրից կախված են երկու թելափնջեր, իսկ մյուս ծայրից՝ արծաթաթելով ու սպիտակ մետաքսաթելով արված գնդիկներ, որոնց վրաա կանաչ մետաքսաթելով փոքրիկ խաղեր են արված: Քսակի ներքևի մասում կանաչ դաշտի վրա շեղանկյունաձև և ալիքաձև պատկերների զարդագոտիներ են : Մեջտեղում բալագույն հիմնադաշտի վրա պատկերված են կանաչի վրա նստած նապաստակներ: Վերևում ոճավորված օձաձև պատկերներից կազմված զարդագոտի: Քսակը հելունագործ է: Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  մետաքս, արծաթաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լիբանան Հայտնաբերման վայրը՝  Լիբանան Բեյրութ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Ալիսա Գրիգորի Պապոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7867/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3752/1