Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Ջրաման Թանգարան՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև, փայլեցված, իրանը կլոր է, վիզը կարճ, ունի կլոր շուրթ: Իրանի վերին մասով անցնում են 4-5 ներճկված գծեր,որոնք վերևից եզրագծված են ալիքաձև գծով: Շուրթը և իրանի կեսը երկու կողմից ջարդված է: Իրանի վրա կա 10մմ անցք: Շուրթը մի փոքր ջարդված է: Հայտնաբերվել է Դիլիջան Կամոյի փողոցից: Բարձ.՝ 20սմ: Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Դիլիջան Կամո փողոց Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազարամյակ Հայտնաբերման ժամանակը՝  1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահ Շիֆր՝  ԴԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  38 Բաժնեհաշվառանիշ՝  19