Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեծ, կարմրավուն կավից, անգոբապատ, ջնարակած, թեք պատերով, ուղիղ և բարձր կողերով: Պատերը ներսից զարդարված են փորագիր գծազարդով, որը իրենից ներկայացնում է 2 շարք բուսական ոճավորված նախշ՝ ծաղկաթերթիկներ ու իրար զուգահեռ հորիզոնական թեթև ակոսներ: Կողերին կան ուղղահայաց գծերի խմբեր՝ չորսական, ուղիղ պսակը ծածկված է մուգ շագանակագույն բծերով: Կողերը դրսից զարդարված են հորիզոնական իրար զուգահեռ ակոսներով և զիգզագներով: Ներսից քրեղանը պատված է թափանցիկ, անգույն ջնարակով և գունազարդված է շագանակագույն, կանաչ, դարչնագույն գույներով, կողերի արտաքին մակերեսը պատված է կանաչ ջնարակով: Տրամագիծ (սմ)՝  30 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/247 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54