Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց աղյուսագույն կավից, օղակաձև, լայն, բարձր նստուկով, թեք անկյան տակ դւրս թեքված ուղիղ պսակով, բազմագույն ջնարակով նկարազարդված: Մակերեսին պատկերված են վեցթևանի վարդյակներ, 3-ը՝ լայն, մյուսները՝ նույն չափով, ավելի նեղացված: Ներսում ալիքաձև, իրար զուգահեռ, միակողմանի թերթիկներով փորագիր նախշեր: Վարդյակները ամփոփված են շագանակագույն գծերի մեջ: Պսակի վրա նույն գույնով ցայթքեր են, պսակի տակ զույգ գծերից ստացված ուղղահայաց ժապավենաձև գծեր են: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 32.8, նստ.՝ 11.5 Բարձրություն (սմ)՝  ընդհ.՝ 14, նստ.՝ 8 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/76 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54