Քրեղան ջնարակապատ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քրեղան միջին չափի՝ օղակաձև նստուկով, շեշտակի փռվող իրանով, ուղիղ բարձրացող շրթով, ներսի մակերեսը բաժանված է երեք սեկտորի, որոնց ներսում քառանկյունաձև ֆոնի վրա փորագրումով պատկերված են բացված կոկոններ: Ներսից անոթը պատված է կանաչադեղնավուն ջնարակով և կանաչ ջնարակի ցայտերով: Հայտնաբերման վայրը՝  Եղեգիս գ/ք ավերակներ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  12-13-րդ դար Նյութը՝  Կավ, հախճապակի Չափս՝  8,5 x 25 x 8 Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2970