Քրեղանի բեկոր

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է լավ մշակված աղյուսագույն կավից, պատված կանաչ ջնարակով: Ունի օղակաձև, բարձր նստուկ, դուրս փռված պատեր: Ներսը հարդարված է փորագիր գծազարդերով: Կենտրոնից դուրս են գալիս ութ ճառագայթաձև գծեր, որոնք պսակի տակ ավարտվում են երկրաչափական և բուսական զարդերով: Երկուսի վրա կան փորագիր շրջանակաձև պարույրներ, մյուսներին եռաթև վերջավորությամբ բուսական սխեմատիկ զարդեր: Երկու տարբեր նախշերը մեկընդմեջ հաջորդում են իրար: Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր, Դավթի բլուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Նյութը՝  կավ Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  17 Տրամագիծ (սմ)՝  հստ.7,8 Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1975թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6092/77 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-133