Քրեղանի բեկորներ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց կարմրավուն կավից, խոշորահատիկ, ոչ լավ մշակված: Ունի հարթ հատակ, բարձր, դուրս փռված պատեր, տափակ, լայն մակերեսով, դեպի ներս և դեպ դուրս լայնացող շուրթ: Ներսից՝ իրանի ցածր մասում արված են հորիզոնական, շուրջանակի ակոսագծեր: Շուրթի վրա արված է փորագիր ալիքաձև զարդագոտի: Արտաքին կողմում՝ շուրջանակի անցնող վերադիր ակոսագծեր: Մի քանի բեկորների վրա պահպանվել է անգոբի բարակ շերտեր: Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր, Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. X-XIII դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  43 Բարձրություն (սմ)՝  13,2 Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1975 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6092/60 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-133