օրագիր- Շավարշ Բասենցյան

օրագիր- Շավարշ Բասենցյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծոցատետր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ մանուշակագույն մոմլաթե կազմին դաջված է ընթերցող տղամարդը հենված գլոբուսին, իսկ ներքեւի աջ կողմում «NOTES», ֆորզացի աջ կողմում բաց մանուշակագույն թանաքով գրված է.«ֆերդինանտի ծննդականի 5267առաջի կիսամյակին Յերիվան»: 53-րդ էջին ավարտվում է հուշը: Վերջին տողն է`«Անտեր շիրիմների գաղտնիքն յիս յիշում մեղմիկ շունչով»:Էջին մեկ ջնջած բառ կա: Օրագրությունն սկսվում է Նապօոլեոնի երկու ասույթներով , այնուհետեւ Շ. Բասենցյանի «Բացատրությունն է ուղղված Հայպետշինին», Հանձնաժողովի որոշումը նվեր ձեթ օճառի գործ. վերանորոգողներին, հայ հերոսի ճառը, Գրքից խելագարված հայ վարժապետ, մարտի 8-ին`կանանց, Կույբիշեւի հիշատակին եւ այլ վերնագրերով բանաստեղծություններ: Առջեւի ֆորզացի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4532 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6798