Օրաթերթ «Ալեքսանդրոպոլսկիե օբյավլենիյա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Օրաթերթ Բնօրինակի անվանում՝  Александропольскiя объявленiя Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Ալեքսանդրապոլում հրատարակվող «Ալեքսանդրոպոլսկիե օբյավլենիյա» օրաթերթի 1905 թ.-ի հունվարի 16-ի համարն է: Օրաթերթը լույս է տեսել շաբաթը մեկից հինգ անգամ: Օրաթերթում տեղ են գտել բազմաթիվ հայտարարություններ: Օրաթերթի հետ կցված է նաև տեղեկանք գրաքննության մասին: Տեղեկանքը թերթին ամրացված է զմուռսե կնիքի միջոցով: Հեղինակ՝  Կ. Ափինյան Նյութը՝  Թուղթ, զմուռս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  16 հունվարի,1905 թ. Լայնություն (սմ)՝  30,5 Երկարություն (սմ)՝  41 Տպարան՝  Շիրակ Էջ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-1659