Ֆելլինիի նամակը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Ստվարաթղթի վրա փակցված է Փարաջանովին ուղղված իտալերեն տպագիր նամակը Ֆ.Ֆելինիի ստորագրությամբ (Հռոմ 10.11.1971, Կիեւ 19.11.71): Նամակը կոլաժավորված է ժանյակներով, ոսկեփայլ կտորով, ջայլամի փետուրներով եւ երկու հին պիտակներով: Վերին ձախ անկյունում տեղադրված է Չելինիի "Պերսեւս" քանդակը պատկերող բացիկը: Պերսեւսի գլուխը ծածկված է նույն բացիկից կտրած պատառիկով, սուրը՝ ոսկեփայլ ֆոլգայով, կողքի արձաններն ունեն լուսապսակներ, իսկ Մեդուզայի գլխից ոսկեփայլ կաթիլ է "կաթում": Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 Չափս՝  28.5 x 23սմ Նյութը՝  թուղթ, ֆոլգա, գործվածք, ժանյակ, փետուր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  74