Ֆրակ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆրակը կարված է հատուկ ֆրակների համար նախատեսված սև բրդյա գործվածքից, աստառը սև մետաքսից է: Անհատական պատվերով կարված է Փարիզում: Օձիքի վրա, ներսի կողմից կա կազմակերպության տարբերանշանը՝ երկու կանգնած առյուծներ և "Minassian, Paris": Կոստյումը ձախ կողմում ունի փոքր գրպան, որտեղ դրված է սպիտակ բատիստից թաշկինակ, ներսի կողմից ևս ունի փոքրիկ գրպան: Թևքերի վրա կան 3-ական կոճակներ: Բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Արտադրողի անվանումը՝  "Minassian, Paris" Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Նյութը՝  Սև և սպիտակ մետաքս, սև բրդյա գործվածք, ռեզին Չափս՝  գոտկատեղ` 80սմ Երկարություն (սմ)՝  110 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է կոմպոզիտորի որդին՝ Կարեն Արամի Խաչատրյանը (1979թ.): Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  199/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 124/1