Ֆրանսուա Վիյոնի պոեմի նկարազարդում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Անորոշ միջավայրում, երեք կանգնած ֆիգուր՝ մինչ սրունքները հատվածով: Կենտրոնում՝ բարձրաստիճան հոգևորական, համապատասխան հանդերձանքով, բարձրահասակ, երկար պարանոցով, դիմահայաց, հայացքը՝ հեռուն: Ձախից, կիպ կանգնած ոչ երիտասարդ միանձնուհի, թեք գլուխը վեր պարզած, ձախ ձեռքը կրծքին, աջը առջևում: Դիմահայաց հոգևորականից դեպի աջ՝ տարեց միանձնուհի, կքված նրան, պատկերված կողքից, ծնոտը հենած հոգևորականի ուսին: Նրա թիկունքում նշմարվում է փոքրիկ հրեշտակ հիշեցնող մանկան գլուխ: Հեղինակ՝  Ժանսեմ /Հովհաննես Հարությունի Սեմերջյան/ 1920-2013 Նյութը՝  վիմագրություն Չափս՝  33*27,5(55*40) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-86/8