Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթ, որի վրա պատկերված է վանդակատիպ ճաղեր հիշեցնող ոճավորված զարդանախշերով մի գեղեցիկ խորան: Խորանի եզրերը զարդանախշված են եռաթերթ տերևներով: Խորանի կենտրոնում երեք մեծ և երկու փոքր կիսաշրջանագծերով կառուցված բացվածք է, որի մեջ գրված է՝ ‹‹Ավետարան ըստ Ղուկասու››: Ճակատային մասում բաղեղների մեջ դեմառդեմ կանգնած են երկու թռչուն, որոնց միջև գավաթ է դրված: Խորանից ցած գեղագիր՝ թռչնապատկերներով և բուսանախշերով գրված են Ղուկասի ավետարանի առաջին տողերը: Լուսանկարի աջ կողմում թռչնապատկերներով և բուսանախշերով զարդարված լուսանցազարդ է՝ ծայրին խաչի պատկերով:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 12Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/29
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274