Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գեղանկարում պատկերված է Երևանի երիտասարդական պալատի հարող տարածքից մի անկյուն՝ փայտաշեն, միահարկ, խարխուլ տներով: Աչքի են ընկնում տանիքները, պատշգամբներն ու պատուհանները: Ստեղծագործությունը իմպրեսիոնիստական ոճով է, լայն վրձնահարվածներով, խառն ու բազմերանգ գունապնակով: Գերակշռող են դարչնագույնի, նարնջագույնի, շագանակագույնի երանգները: Ներքևի աջ անկյունում առկա է նկարչի ստորագրությունը՝ «Երվանդ Բիչախչյան, 2009»:
Հեղինակ՝ Բիչախչյան Երվանդ /1947/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2009 թ.Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 50 x 90 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17754-2