Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Արփենիկ Տեր-Աստվածատրյան
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Արփենիկը պրոֆիլ է, կրում է հուլունքաշար: Նկատելի է սպիտակ ատամնաշարը, մազերը ուղիղ, կողքի սանրած, հավաքած ծոծրակին: Մուգ հագուստով է, կիսաբաց, ձվաձեւ կտրվածքով:
Ծբվել է 1899թ. Հին Նախիջեւանի Ազա գյուղում, սովորել է Թիֆլիսում՝ Գայանյան դպրոցում եւ V գիմնազիայում, 1921-22թթ. սովորել է Մոսկվայի մանկավարժական-ուսուցչական ինստիտուտում, իսկ հետո Լենինգրադի մանկավարժական ինստիտուտում: Ամուսնացել է Չարենցի հետ 1921թ., մահացել է 1927թ.:
Լուսանկարն ամրացված է գորշագույն ստվարաթղթին, որի ներքեւի աջ անկյունում նկատելի է լուսանկարչատան անվանման տառերից:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 319
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 6943