Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե լայն գոտու վրա բրդյա թելերով, կաշվե նեղ կապիչներով, պղնձյա ամրակներով հավաքված են 77 արծաթե մետաղադրամներ՝ 59 Ցարական Ռուսաստանի, 18-ը՝ Արաբական դրամներ: Երեք տեղով կախված են երկուական մեծ ու փոքր դրամներ՝ իրար միացված մետաղյա ամրակապերով: Կաշին մեջտեղից կիսված է: Ա ճարմանդը ուղղանկյուն քառանկյուն է, երեք կողմից ելուստավոր շրջանակով, մեջտեղում գմբեթավոր, ելուստավոր շրջանակը, փիրուզ ակով: Ունի կապող երկու օղակներ: Բ ճարմանդը նույնն է, երկու կեռիկով, կոճկող մասը ձևավոր է, ունի երեք գմբեթավոր ելուստներ երկու փիրուզ, մեկ կանաչ ակով: Ամբողջական, պահպանված:
Լայնություն (սմ)՝ 7Երկարություն (սմ)՝ 79Նյութը՝ Արծաթ, արծաթյա մետաղադրամներ, պղինձ, կաշի, փիրուզՍտեղծման/Արտադրման վայրը՝ ք.Նոր ԲայազետՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2676
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԲ 1761