Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված է ատամնավոր եզրերով վեց շեղանկյունաձև և մեկ եռանկյունաձև /կես շեղանկյուն/ շրջանակ, որոնք զարդարված են խաչուկներով հարդարված շեղանկյուն շրջանակներից կազմված ծաղկանախշեր հիշեցնող պատկերներով: Դաշտի ազատ տարածքը՝ շեղանկյունների միջև եռանկյունաձև հատվածները, լրացված է երկրաչափա-կանացված բուսանախշերով: Ունի չորս եզրագոտի. վարդագույն հիմնագույնով լայն եզրագոտին հարդարված է ծաղկանախշեր պարունակող ութանիստերով, նրան հարող բաց կանաչ հիմնագույնով գոտիները կրկնում են իրար և հարդարված են եռաթերթ ծաղկանախշերով, արտաքին գոտին՝ սղոցանախշով
Լայնություն (սմ)՝ 107Երկարություն (սմ)՝ 340Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8013
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3818