«Գրական թերթ»- 36., «Մեծ համագումարի նշած ճանապարհ...
«Գրական թերթ»- 36., «Մեծ համագումարի նշած ճանապարհով»- Հր. Հովհաննիսյանի ելույթը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում գրողների միության վարչության երկրորդ քարտուղար, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի ելույթն է՝ ՍՍՀՄ գրողների միության վարչության հոբելյանական պլենումում: Անդրադառնում է համագումարին նախորդած գրական կյանքին,խոսում գրական տարբեր խմբակների մասին: Ներկայացնում է խորհրդային գրողների առաջին համագումարում Շիրվանզադեի, Չարենցի, Բակունցի ելույթները, Չարենցի առաջադրած՝ գաղափարապես հագեցած, համաշխարհային արվեստի բարձրունքներին ձգտող սինթետիկ կուլտուրայի ստեղծման, գրականության ժողովրդայնության հարցերը, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը: Նշում է, որ Չարենցի և այլ գրողների ստեղծագործության մեջ առկա են նոր ժամանակների տրամադրությունը, մեր ժամանակի հերոսները, նոր մարդիկ՝ նոր հեգեբանությամբ: Հր. Հովհաննիսյանը Չարենցին համարում է հեղափոխության և հայ ժողովրդի վերածնության մեծ երգչին:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1444 289
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա Հֆ 4161