Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Չեզոք ֆոնին` իրար թիկնած երեք տղամարդու դիմանկար: Կենտրոնում` դիմահայաց տղամարդ, մինչ ծնկները հատվածով, գվարդիական սպայի համազգեստով, ձախ ձեռքը թիկունքում, աջը` առջևում գոտկատեղից բռնած: Մեծ քթով, կիսաճաղատ և սրածայր բեղերով: Աջից` նրան թիկնած գեր տղամարդ կիսադեմով, լայնեզր գլխարկով, վերարկույով, ձեռքը գրպանում և ձեռքի տակ պորտֆել: Մեծ քթի վրա պենսնե, բարակ բեղերով և կախված կրկնակզակով: Ձախից` նույնպես թիկնած, հաստափոր քահանա, աջ ձեռքը «երրորդություն» նշանով վեր պարզած, ձախ ձեռքում գիրք, կրծքին` խաչ:
Հեղինակ՝ Յուրի Արամի Բաղդասարյան (1952)Նյութը՝ օֆորտՉափս՝ 16x15,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-341/1(1)