Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում «Չարենցյան ընթերցումներ» խորագրի տակ նշվում է, որ Չարենցի ծննդյան 75-ամյակի առթիվ բանասիրական ֆակուլտետը և գրականության ամբիոնը որոշել են ամեն տարի անցկացնել ընթերցումներ՝ համալսարանի և հանրապետ. մյուս բուհերի գիտնականների մասնակցությամբ: Մարտի 15-ին կայանում է ընթերցումները:
Նույն էջում մեծերի խոսքն է Չարենցի մասին, գրառումներ են «Չարենցի օրագրերից», Գ.Անանյանի «Ամեն դեպքում՝ ինքնատիպ» հոդվածն է՝ 20-ական թվականներին Չարենցի մասին:
3-րդ էջում Կ.Աղաբեկյանը գրում է, որ Չարենցը Մահարու «Մրգահասը» համարել է նշանակալից ելույթ: Գրքի՝ իրեն նվիրված օրինակի վրա Չարենցը գրում է «Մակագրություն մի գրքի վրա» բանաստեղծությունը: Նույն էջում Չարենցի մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանը ներկայացնում է Չարենցի մասին գրած հուշերից:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
958 114
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2183