թերթի պատառիկ«Սովետական Հայաստան»N223,ՀՀԳ «Հեղափոխության մեծ երգիչը»

թերթի պատառիկ«Սովետական Հայաստան»N223,ՀՀԳ «Հեղափոխության մեծ երգիչը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Ե. Չարենցի ծննդյան 70-անյակին նվիրված գիտական սեսիա»ենթավերնագրի տակ նշվում է, որ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի է ունեցել գիտական սեսիա: «Չարենցը եվ արդիականությունը» թեմային է նվիրվել Պ. Սևակի զեկույցը: Թե ինչ դեր է կատարել Հոկտեմբերյան հեղափոխությունը Չարենցի կյանքում, նրա աշխարհայեցողության ձեվավորման գործում, զեկուցման մեջ արծարծել է Ս. Արզումանյանը: Չարենցի վաղ շրջանի ստեղծագործությունների մասին զեկուցել է գրականագետ Ս. Աղաբաբյանը: Հոդվածում խոսվում է Չարենցի լենինապատումի մասին: «Երկիր Նաիրի» վեպի մասին զեկուցել է Ա. Զաքարյանը: Բանասեր Հ. Գրիգորյանը խոսել է Չարենց-Մայակովսկի գրական կապի մասին: Չարենցի անտիպ ժառանգության մասին զեկուցել է Չարենցի դուստր`Անահիտ Չարենցը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  323 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ244